Մեկնարկել են «Վարդավառ 2013» փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Փառատոնը տեղի է ունենալու Հուլիսի 7-ին` Սիրահարների այգում:
«Վարդավառ 2013» փառատոնի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:
Նախաձեռնության հեղինակներ` ՄԱՐՕԳ մարքեթինգ ընկերությունը և դիզայներ Արա Ասլանյանը նպատակ ունեն վերականգնել տոնի մոռացված բաղկացուցիչները և մատնանշել ազգայինը:
Հավաքված գումարը Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը:









































