Նորվեգիան որոշում է ընդունել Շենգենյան գոտու երկրների հետ սահմանային վերահսկողությունը երկարացնել մինչև 2016 թվականի նոյեմբերի 11-ը, հայտնել է Նորվեգիայի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Նախարարությունում պարզաբանել են, որ վերահսկողությունը երկարացվում է 5 երկրների նկատմամբ ԵՄ համաձայնությանը համապատասխան: Բացի Նորվեգիայից, խոսքը վերաբերվում է Դանիային, Շվեդիային, Գերմանիային և Ավստրիային:
«Ես բավարարված եմ, որ ԵՄ-ն համաձայն է այն բանի հետ, որ մեզ անհրաժեշտ է շարունակել սահմանային վերահսկողության աշխատանքը»,- ասել է Նորվեգիայի արդարադատության նախարար Անդերս Անունդսենը:
Նորվեգիայի իշխանությունները 2015 թվականի նոյեմբերից սկսած զբաղվում են այն անձանց փաստաթղթերը ստուգելով, որոնք լաստանավերով ժամանում են Դանիայից, Շվեդիայից և Գերմանիայից:








































