Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի Վատիկանի երկաթուղային կայարանում դիմավորել է գնացքը, որում եղել են հոգեբանական խնդիրներ ունեցող մոտ 300 երեխաներ: Նրանք շրջագայություն են կատարում Իտալիայով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վատիկանի ռադիոյին:
Հովվապետը շփվել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչպես են զգում իրենց ուղևորության ընթացքում:
Պապի՝ մշակույթի հարցերով խորհրդի նախաձեռնությամբ Միլանի, Բոլոնիայի և Ֆլորենցիայի երեխաները ճանապարհորդում են Իտալիայով՝ ճանաչելու շրջապատող աշխարհի գեղեցկությունը: Գնացքում անցկացվել են վարպետության զարգացման դասեր, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:










































