G20-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը 2017 թվականին տեղի կունենա Համբուրգում։ Այն կանցկացվի հուլիսի 7-8-ը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զայբերտը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այն կանցկացվի համբուրգյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում»,- ասել է նա։ Զայբերտը նշել է, որ դեռևս չի կարող ասել, թե որքան կարժենա գագաթնաժողովի անցկացումը Գերմանիային։









































