Կատարի 61-ամյա էմիր Համադ բին Խալիֆ Ալ Թանին այսօր կհանդիպի թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ իշխանության հնարավոր փոխանցման մասին տեղեկությունների ֆոնին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով հուսալի աղբյուրներին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մամուլում վերջին շաբաթներին տեղեկություններ են պտտվում այն մասին, որ էմիրը կարող է իշխանությունը փոխանցել գահաժառանգ արքայազն 33-ամյա Շեյխ Թամիմին:







































