ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես աջակցել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նախագահական ընտրություններում, Twitter-ում հայտնել է Քլինթոնի նախընտրական շտաբը:
«Նախագահ Օբաման աջակցել է Քլինթոնին (և ասել). «Չեմ մտածում, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ ավելի հարմար է եղել այդ պաշտոնի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դրա հետ մեկտեղ Հիլարի Քլինթոնի պաշտոնական կայքում տեսագրություն է հայտնվել, որտեղ Բարաք Օբաման պնդում է, որ ինքը «լի է խանդավառությամբ և չի համբերում գնալ Հիլարիի հետ քարոզարշավ վարելու»:







































