«Հարի Փոթերը և Անիծված երեխան» ներկայացման հեղինակները հրաժարվել են կենդանի բվեր օգտագործելուց, հայտնում է The Independent-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնում առաջին նախնական ցուցադրության ժամանակ բեմի վրա գտնվել են բվեր: Նրանցից մեկը փախել է վանդակից, որին երկար ժամանակ որսացել են կուլիսների հետևում:
Կենդանի բվերից հրաժարումը հավանություն է ստացել «Մարդիկ կողմ են կենդանիների նկատմաբ էթիկական վերաբերմունքին» (PETA) կազմակերպության կողմից:










































