Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են գրավ վերցնել երկիր մուտք գործող այն քաղաքացիներից, որոնց նկատմամբ գոյություն ունի «էմիգրացիոն օրենսդրության խախտման բարձր հավանականություն»: Այս մասին հունիսի 23-ին գրում է The Sunday Times թերթը:
Սպասվում է, որ ծրագիրը փորձնական ռեժիմով կգործի 2013 թ. նոյեմբերից: Ծրագիրը կգործի 6 երկրների՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նիգերիայի, Շրի Լանկայի, Բանգլադեշի և Գանայի քաղաքացիների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի մուտքի արտոնագիր ստացող 18 և բարձր տարիք ունեցող վերոնշյալ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն որպես գրավ թողնել 3 հազար ֆունտ սթեռլինգ: Եթե արտոնագրի ժամկետի ավարտից հետո նրանք չլքեն Մեծ Բրիտանիայի սահմանները, գրավը կուղղվի պետության բյուջե:








































