ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց նշյալ հանձնաժողովիի եզրակացությունը 2015թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի վերաբեյալ:
Այնուհետև պատգամավորները նրան ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրեն հուզում է հատկապես քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված մի շարք անձանց գործունեության հետ կապված պատմությունները:
«Փաստորեն մեր մարտունակ, հզոր, զորեղ, փառահեղ բանակում, պաշտպանության համակարգում ծվարել էին մարդիկ, ում թողտվությամբ, ապաշնորհությամբ, միգուցե նաև գողությամբ պայմանավորվեցին այնպիսի անցանկալի ու անդառնալի երևույթներ, որոնք ողբերգություն դարձան մեզ համար:
Այն միջոցները, որոնք այդ ուղղություններով տրամադրվել են պետական գանձարանից, հե՞տ են բերվելու, թե՞ ոչ, արդյո՞ք հետևողական ենք լինելու, որ քրեական գործերի արդյունքում գոնե պետական միջոցները վերադարձվեն պետական գանձարան»,- նշեց Տ. Ուրիխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































