Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ադանայում ԱՄՆ հյուպատոսության շենքի առջև կառուցվում է 5 մետր բարձրություն և 2 մետր լայնություն ունեցող բետոնե պատ:
Այդպիսով, ԱՄՆ-ը մեծացնում է Ադանայում իր հյուպատոսության անվտանգության ապահովումը՝ կապված Թորքիայում ու աշխարհում ահաբեկչական սպառնալիքի մեծացման հետ:
Հաղորդվում է, որ արդեն երկու տարի է, ինչ հյուպատոսարանի առջև կառուցվել են երկաթե արգեապատնեշներ՝ կանխելու համար ԴԱԻՇ-ի հնարավոր հարձակումը:











































