ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնացել են պայթեցնել եգիպտական բուրգերը։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած տեսանյութում։
Դրանում ցուցադրվում են ջիհադիստները, որոնք խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հուշարձանները։
Իրաքյան Նիմրուդ քաղաքում Նաբու տաճարի ավերման սպառնալիներից հետո ցուցադրվում են շինության պայթեցման կադրեր։ Վերջում հայտնվում է եգիպտական բուրգերի ու Սֆինքսի լուսանկարը։ Սևազգեստ մոլագարը հայտարարում է, որ ԴԱԻՇ-ի պարտքն է «անհավատների կողմից կառուցված» հնագույն հուշարձանների ոչնչացումը։










































