Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ ղեկավարությունը այցելել են առաջնագիծ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Հասանովն այցելել է ուսումնական զորավարժարան, որը նախատեսված է զինծառայողների մարտական, հրաձգային ու մարտավարական պատրաստության համար:
Նա հետաքրքրվել է ճակատամերձ գոտում իրավիճակի մոդելավորմամբ, մարտական իրական պայմաններին համապատասխանեցված զորավարժությունների անցկացման ու գործնական այլ դասընթացներով:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը մասնակցել է ռազմական նոր ավանի բացման արարողությանը:










































