Հնդկաստանի Կարնատակա նահանգի բնակչուհին ամուսնացել է շտապօգնության մեքենայում, միաժամանակ, անհրաժեշտ ծեսերը պահպանվել են: Այս մասին հայտնում է Times of India-ն:
Բժշկական բուհի վերջին կուրսի ուսանողուհի Նեթրավաթհին որոշել է միջոցառումն անցկացնել՝ չնայած մայիսի վերջին ծանր վնասվածք է ստացել: Փեսացուի՝ Գուրուսվամիի հետ մայիսի 23-ին Չիթրադուրգա ամրոցում պիկնիկի ժամանակ աղջիկն ընկել է զառիթափից և վնասել ողնաշարն ու ազդրը:
Բժիշկները Նեթրավաթհիին խորհուրդ են տվել հետաձգել հարսանիքը: Բացի դրանից՝ փեսացուն սկսել է կասկածել. բժիշկներն ասել են, որ աղջիկը մի քանի ամիս անց կառողջանա, բայց նրան մանրամասն խնամք է պետք, իսկ մեջքի հերթական վնասվածքը վիրահատություն կպահանջի: Սակայն ավագները նրան համոզել են մինչև վերջ գնալ:
Նեթրավաթհին նշում է, որ կաղոթի, որ ամուսնությունը երջանիկ լինի, և ամուսնուն կաջակցի ցանկացած դժվարության մեջ և հավատում է, որ նա նույնպես իրեն կաջակցի ցանկացած իրավիճակում:









































