Հունիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, առանց պետհամարանիշի եռանիվ ինքնաշեն մոտոցիկլը Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարակից տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը:
Ոստիկանության պաշտոնական կայքից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































