ԱՄՆ-ը անհանգստացած չէ Սիրիայի կառավարական զորքերի հետ հնարավոր շփումից` այդ երկրում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների ընթացքում, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Քուքը:
«Դա այն չէ, ինչի վրա մենք այժմ աշխատում ենք կամ ինչով մենք կոորդինացվում ենք: Ներկա պահին դա խնդիր չի համարվում: Սակայն եթե լինի, ապա մենք պատրաստ կլինենք դրան արձագանքել»,- հայտարարել է Քուքը ճեպազրույցի ժամանակ:
Նա հրաժարվել է մեկնաբանել Ռաքքայի կամ ահաբեկիչների այլ հենակետերի վրա հարձակման նախապատրաստման մեջ Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները` նշելով, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է իր գործողությունների և արաբական ընդդիմության ուժերին աջակցելու վրա, ովքեր պայքար են մղում ահաբեկչիների դեմ:







































