Սիրիայի Մանբիջ քաղաքի մոտ մարտերի պատճառով մինչև 20 հազար տեղի բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը: Քաղաքը գտնվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցին:
Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմադիր Սիրիայի դեմոկրատական ուժերի գրոհը Մանբիջի շրջանում սպառնում է նրանով, որ ժամանակավոր տեղափոխված անձ կդառնա մոտ 216 հազար մարդ: «Մինչև 20 մարդ մարդ մարտերի հետևանքով արդեն տեղափոխվել է (մշտական բնակության վայրերից) Աբու Քալքալի և Մանբիջի որոշ շրջաններից»,- հաղորդվում է զեկույցում:
Սիրիայի դեմոկրատական ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ իրականացնում են Տաբկայի, Մանբիջի և գրոհայինների «մայրաքաղաք» Ռաքքայի գրավման գործողություն: Միաժամանակ հարավից Ռաքքան գրոհում են Սիրիայի կառավարական զորքերը:









































