Ամերիկյան իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել US Investigations Services ընկերության նկատմամբ, որը անձնակազմ է ընտրում պետական գաղտնիքների հետ աշխատելու համար: Այդ մասին հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով սենատոր Քլեր Մաքքասքիլին:
Համաձայն այդ տվյալների՝ ընկերությանը կասկածում են պայմանագրերի կնքման կապակցությամբ հետաքննություններ անցկացնելու անկարողության մեջ: Խոսքը, մասնավորապես, Էդվարդ Սնոուդենին աշխատանքի վերցնելու համար երաշխավորած ընկերության մասին է:
Սնոուդենը հրապարակել էր ամերիկացիների հեռախոսազանգերի գաղտնալսման և համացանցի վերահսկողության նախագծերի տվյալներ:
Սնոուդենը գաղտնազերծել էր այդ ծրագրերն՝ ընդամենը չորս շաբաթ աշխատելով Booz Allen Hamilton ընկերությունում, որը ԱՄՆ կառավարության պատվերով զբաղվում է հենց դրանցով: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ո՛չ Booz Allen Hamilton-ը, ո՛չ USIS-ն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել Սնոուդենի դիմումում առկա ոչ հավաստի տեղեկություններին:









































