Ֆիլիպինների իշխանությունները սկսել են մոտ 10 մլն դոլարի 5 տոննա փղոսկրի ոչնչացումը: Այն առգրավվել է մաքսանենգության դեմ պայքարի ընթացքում: Ինչպես հայտնում է Associated Press-ը, դա եղել է Աֆրիկայի սահմաններից դուրս արգելված ապրանքի ոչնչացման խոշորագույն գործողությունը:
Փղոսկրը հավաքվում է էքսկավատորների օգնությամբ: Գործողությունը կտևի մոտ մեկ օր: Այնուհետև այն կայրվի դիակիզարանում:
Փղոսկրի զանգվածային ոչնչացմամբ իշխանությունները հույս ունեն ցույց տալ, որ երկիրը մտադիր է հետագայում էլ կոշտ պայքար մղել փղոսկրի մաքսանենգության դեմ:








































