Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականները առաջին անգամ կապ են գտել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև: Այս մասին հրապարակված է Environmental Health պարբերականում:
Նրանք պարզել են, որ կանանց մոտ այդ հիվանդության ի հայտ գալը կապված է քիմիական նյութի հետ, որը օգտագործվում է կահույքի արտադրությունում: Փորձագետները նշում են, որ կանանց արյան մեջ քիմիական նյութերի բարձրացված մակարդակը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների ռիսկի մեծացման:
Գիտնականները պնդում են, որ վերջին ժամանակներս կահույքի կամ ավտոմեքենաների արտադրությունում հաճախ են օգտագործվում հրապաշտպան քիմիական նյութեր՝ պոլիբրոմդիֆենիլային եթերներ:
Փորձին մասնակցած կանանց 13-15%-ի օրգանիզմում հայտնաբերվել են պոլիբրոմդիֆենիլային եթերներ:









































