Ուկրաինա-լեհական սահմանին ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի, ում կասկածում են «Եվրո-2016»-ի նախաշեմին ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ սահմանապահները տղամարդու ավտոմեքենայում գտել են ականանետներ, ավելի քան 100 կգ պայթուցիկ, մոտ 100 դետոնատոր և մի քանի Կալաշնիկով ինքնաձիգներ:
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը զենքը պլանավորում էր ուղարկել ահաբեկչություններ կատարելու համար: Ներկայումս նա գտնվում է Ուկրաինայում:










































