Միչիգանի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ մաշկի ծերացումը և քրտնագեղձերի աշխատանքի վատացումը հանգեցնում են այն բանին, որ տարեց հասակում վերքերը և մաշկի վնասվածքները ավելի երկար են լավանում, քան երիտասարդ տարիքում: Այդ մասին հրապարակված է Aging Cell պարբերականում:
Հետազոտության շրջանակներում հեղինակները ուսումնասիրել են 18 երիտասարդի և 18 տարեց մարդկանց մաշկի նմուշներ, որոնց վրայի վերքերը եղել են շատ փոքր:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մեծահասակների հետ համեմատած՝ երիտասարդների մոտ քրտնագեղձերն ավելի ակտիվորեն են մասնակցել վերքերի լավացմանը: Տարեց մարդկանց մոտ վերքերի լավացմանը միաժամանակ մասնակցել են ավելի քիչ քանակությամբ բջիջներ:









































