Այսուհետ Ստամբուլում բոլոր նախագծերը կիրականացվեն միայն այդ նահանգի բնակչության համաձայնության դեպքում: Այդ մասին, ինչպես նշում է Hürriyet թերթը, հաղորդել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոբաշը:
«Նույնիսկ ավտոբուսի կանգառի տեղափոխման դեպքում մենք կգործենք միայն բնակչության համաձայնությամբ»,- ասել է Թոփբաշը:
Քաղաքապետի խոսքերով՝ ցույցերից Ստամբուլի իշխանությունները կրել են 60 մլն լիրի վնաս:
Թուրքիայում ավելի քան 20 օր շարունակ ընթանում էին բողոքի ակցիաներ, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ էին կրում:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են ոստիկանությանը ցուցարարների դեմ չափից ավել մեծ ուժի կիրառման մեջ:










































