Monday, 22 06 2026
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

Հայաստանն ունի UNICEF-ի 2014-2017թթ. ծրագրին համահունչ երկրում իրականացվող գործողությունների ծրագիր

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցել են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը (UNICEF Strategic Plan, 2014-2017: Advancing the rights of every child, especially the most disadvantaged), որին հաջորդել են փաստաթղթի վերաբերյալ պատվիրակությունների ելույթները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում, գնահատելով միջնաժամկետ ծրագիրը մշակելու և այդ գործընթացում պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին և այլ շահագրգիռ մարմիններին ներգրավվելու ուղղությամբ հիմնադրամի գործադրած ջանքերը, ողջունել է ծրագրում տեղ գտած առանձնահատուկ շեշտադրումը՝ հատկապես խոցելի և ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման հարցի վրա:

ՀՀ դեսպանը կարևորել է նաև հիմնադրամի կողմից երեխաների հավասար իրավունքների իրագործման հարցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների լավագույն փորձի և հաջողված օրինակների մասին տեղեկատվության հավաքագրումը և դրանց փոխանակումը` մատնանշելով ներառական կրթության մատչելիության ապահովման գործում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ըստ Նազարյանի, Հայաստանն այն երկրներից է, որն ունի UNICEF-ի 2014-2017թթ. միջնաժամկետ ծրագրի նպատակներին համահունչ երկրում իրականացվող գործողությունների ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է որ կլուծվեն երեխաների համար կրթության, առողջության ու սնուցման որակյալ ծառայությունների մատչելիության առկա անհավասարությունը և բացերը:

Դեսպան Նազարյանը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը UNICEF-ի նոր միջնաժամկետ ռազմավարական ծրագրին, ինչպես նաև պատրաստակամությունը` առավել զարգացնելու հիմնադրամի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում