Իսպանացին իրեն մի պահ տորեադոր է զգացել, երբ սովորական աշխատանքային օր որոշել է անցնել Մալագայի փողոցներով:
Անսպասելի ճանապարհին հայտնվել է ցուլ ու սլացել կարմիր շապիկով տղամարդու ուղղությամբ, հայտնում է Diario Sur-ը:
Տեսանյութում, որը ականատեսները տետղադրել են YouTube-ում, երևում է, թե ինչպես է ցուլը վազում ճանապարհով, ու թե ինչպես են անցորդները բղավելով վազում այս ու այն կողմ:
Իրեն ագրեսիվ պահող կենդանին մոտ 200 կգ քաշ ուներ, գրում է The Daily Mail-ը: Կենդանին նախ՝ հարձակվել է ավտոմեքենաներից մեկի վրա, ապա՝ տղամարդու, որն իրեն չի կորցրել, այլ բռնել է կենդանու վզից, ոլորել ու գցել ասֆալտին:
Այդ պահին նրան օգնության են հասել մոտկայքում գտնվող ավտոմեքենաների վարորդները:
5-6 տղամարդիկ փորձել են զսպել կենդանուն, մինչև մեկը պարան էր բերում, որ կապի նրա ոտքերը, մինչ կժամաներ ոստիկանությունը:
Ո՛չ տղամարդը, ո՛չ նրան օգնած մարդիկ չեն տուժել:
Կենդանին փախել էր իրեն տեղափոխող բեռնատարից:







































