Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգին, և բացի այդ, երկրում ընդունվելու է նոր Սահմանադրություն:
Թուրքիայի վարչապետը քաղաքական կոռեկտություն չի համարում Թուրքիայի նախագահից պահանջելը, որ նա չմիջամտի քաղաքական գործերին: Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ Թուրքիայի գործող Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի շահերին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը հայտարարել էր, որ ներկայումս նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է երկրի համար:









































