Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Թուրքիայում սպանված գյումրեցի կնոջ ամուսինը մինչև վերջ բողոքելու է. նոր մանրամասներ սպանությունից

Հունիսի 14-ին ԳԱԼԱ-ն հրապարակել էր Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի և Գյումրու բնակչուհի Մայայի պատմությունը:

 Հիշեցնենք, որ կինը ազգությամբ եզդի էր, սակայն ՀՀ քաղաքացի էր, գյումրեցի, ամբողջ կյանքում ապրել է Հայաստանում և ամուսնացել էր Թուրքիայում բնակվող քաղաքացու հետ և համատեղ ամուսնական 13 տարվա կյանք ու 2 երեխա ունեին: ՀՀ քաղաքացի Մայային սպանել էր տեգրը՝ կրոնական հողի վրա:

 Նշենք, որ այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերություն է ներկայացել սպանված կնոջ ամուսինը և քույրը՝ Գուլիկո Բասեն, ովքեր մանրամասներ են պատմել Թուրքիայում կնոջ սպանությունից:

 Ամուսինը՝ Էվլիյա Գումուշթեքին, ասել է, որ լրատվամիջոցների կողմից սխալ է ներկայացվել, թե ինքը ազգությամբ թուրք է: Ինքն ազգությամբ քուրդ է, պարզապես բնակվելիս են եղել Թուրքիայում, իսկ Մայան ոչ թե հայ է, այլ եզդի ու մինչև վերջ մնացել է եզդի:

 «Ասում են՝ հայ աղջիկը ամուսնացել է թուրքի հետ, ես հայտարարում եմ, որ ես թուրք չեմ, իմ կնիկը հայ չէ, իմ կնիկը եզդի է, շեյխի աղջիկ էր, իմ կինը նաև մուսուլման չէ, նա եզդի է»:

 Տպավորությունն այնպիսին էր, որ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Մայայի ընտանիքը ինչ-ինչ խնդիրներ ունի, քանի որ նրանց մեղադրել են, որ Մայան ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, դարձել է մուսուլման:  Այսօր հանգուցյալի քույրն ու ամուսինը ևս մեկ անգամ հաստատել են, որ սպանված կինը եզդի է, և որ մուսուլմանություն ինքը չի ընդունել:

 «Իմ քույրը եզդի եղել է, եզդի ծնվել և եզդի էլ մահացել է, մուսուլմանություն չի ուզեցել ստանալ, այդ իսկ պատճառով նրան տվել-սպանել են: Ես գժված եմ, ներեք ինձ»,-ասել է Մայայի քույրը:

 Իսկ ազգությամբ քուրդ Թուրքիայում բնակվող Էվլիյան պատմել է հետևյալը. «Մենք նոր ամուսնացած մարդ ու կին չենք, 13 տարի շարունակ ես այստեղ եմ բնակվում, մենք 13 տարվա մարդ ու կին ենք, երեխես ամսի 7-ին դառնում էր ութ տարեկան, հայերը կնքել են ասում, մենք պայմանավորվել էինք, որ գնալու ենք Թուրքիա, որ սունատ անենք, գնացել էինք, որ քավորին տեսնեինք, ամսի 7-ին երեխեքի ծննդյան օրը սունատ էինք անելու: Մեզ շատ լավ ընդունեցին, գնացինք նստեցինք, ամեն անգամվա նման մեզ ընդունեցին և կերել, խմել, քեֆ ենք արել, իմ մեծ եղբայրը, ով որ խփել է կնոջս, սեղանի վրա հարցրեց կնոջս, թե դու մուսուլման դառե՞լ ես, կինս պատասխանեց. «Ո’չ, ես եզդի եմ, ես շեյխի աղջիկ եմ, դա ի՞նչ հարց է, որ դու տալիս ես ինձ, թե մուսուլման դառել ես: Ես եզդի եմ, շեյխի աղջիկ եմ, նման բան չկա»:

 Ես էլ միջամտեցի, թե դա ինչ հարց է, որ դու տալիս ես հարսին, իմ կինը եզդի է ու այդպես փակվեց, քնեցինք մյուս եղբորս տունը և առավոտ, երբ կինս գնաց երեխաներիս լողացնելու, որ հետո գնայինք պիտի քավորի տուն, այդ դեպքը պատահեց: Ես նստած էի եղբորս տանը, տեսա՝ երեխաները կանչում են՝ մաման խփվեց, Բասեն՝ հարսը, խփվավ, մեռավ: Ես վազելով գնացի, վերցրի շտապ կնոջս, տարա բժշկի…Ինչպես է ձեզ համար, որ այդ օրվանից չեմ քնել և չեմ նստել անգամ»,-ասել է Էվլիյա Գումուշթեքին:

 Նա հավելել է նաև, որ դրանից հետո եղբորը չի տեսել: «Բայց պատմել են, որ սպանությունից հետո ինքը իրա գլխին էր խփում, թե «ես այս ի՞նչ արեցի, այս ինչ արեցի»: Ես բողոքելու եմ, բողոքել լինի, ես կբողոքեմ, իսկ սպանելու լինի, ես կսպանեմ, և ոչ ոք էլ չի կարող խառնվել այս գործին: Իմ կինն է մահացել և իմ երեխաներն են մնացել իմ վրա, սպանելու պետք լինի, ես կսպանեմ իմ եղբորը, դատել լինի, ես դատել կտամ, դա իմ գործն է»,-ասել է Էվլիյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում