Christie’s աճուրդի տունը Հոնկոնգում 16.8 մլն դոլարով իրացրել է հազվագյուտ կանաչ ադամանդ՝ Aurora Green-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ 5.03 կարատանոց ադամանդը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել։ Առաջինը՝ այն դարձել է ամենաթանկ կանաչ ադամանդը, որ երբևէ վաճառվել է աճուրդում, երկրորդը՝ գումարը մեկ կարատի դիմաց (մոտ 3.4 մլն դոլար) գերազանցել է գոյություն ունեցող ռեկորդները։
Վերջին շրջանում թանկարժեք քարերն աճուրդներում սկսել են ավելի մեծ պահանջարկ վայելել, քան արվեստի գործերը։








































