Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Միջնորդների հետ նախապես ծրագրված հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Ադրբեջանի արտգործնախարարի աշխատանքային այցի շրջանակներում:
Ինչպես նշել է Հաջիևը, հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները՝ նախապատրաստելու համար հունիսին բարձրագույն մակարդակով հերթական հանդիպումը՝ ամենասեղմ ժամկետներում ԼՂ հակամարտության լուծման առաջընթացի նպատակով:







































