Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված համաժողովին:
Իր ելույթում Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան կատարել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի համար ներկայացված պահանջների մեծ մասը, սակայն պետք է կատարի դրանք բոլորը՝ առանց որևէ բացառության:
«Թուրքիան պետք է կատարի բոլոր 72 պահանջները՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման համար: Այսօր կատարվել են 69, միգուցե 70 պահանջ: Բաց է մնում այն, թե արդյոք Թուրքիան կհամաձայնի՞ փոխել իր հակաահաբեկչական օրենքները, ինչը ԵՄ-ի սկզբունքային պահանջն է»,- նշել է նա:
Թուրքիան հուսով է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ կստանա հուլիսի 1-ից:










































