Եվրոգոտու երկրների ճգնաժամը և կոշտ տնտեսական միջոցառումները չպետք է սպառնալիքի տակ դնեն մարդկանց բարօրությունը: Այս մասին այսօր Բեռլինում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք բոլորս պետք է համոզվենք այն բանում, որ մեր բյուջեները գտնվում են վերահսկողության ներքո: Մենք բոլորս պետք է բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի հարմարվենք նոր և մրցունակ տնտեսության պայմաններին: Սակայն երկարաժամկետ տնտեսական քաղաքականության, ասյպես ասած, հետևից ընկնելով՝ պետք չէ մոռանալ հիմնական նպատակի մասին, որը կայանում է կենսամակարդակի բարձրացման մեջ»,- ասել է Օբաման:
Օբաման հերթական անգամ ընդգծել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման կարևորությունը։










































