Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Երևանում սիրիահայ Ռուբինն իր հայրենակիցներին մարմնավաճառներ է մատակարարել ու ներկա գտնվել հանդիպումներին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Ռուբեն կամ Ռուբին Մանուկյանի գործի դատավարությունը:

Դամասկոսում ծնված Ռուբինը երկքաղաքացիություն ունի՝ ՀՀ և Սիրիայի քաղաքացի է:

31-ամյա Ռուբինը Հայաստանում հիփոթեքով ձեռք բերած բնակարան ունի, աշխատել է որպես վաճառքի գծով մենեջեր: Նրա խնամքին է յոթ տարեկան դուստրը, կինը հղի է, ըստ բժշկական տեղեկանքի՝ կծննդաբերի օրեր անց՝ հունիսի վերջին: Այդ վիճակում Ռուբինի կինը ներկայանում է բոլոր դատական նիստերին ու իր ներկայությամբ թիկունք է կանգնում ամբաստանյալի աթոռին նստած, կալանքի տակ գտնվող ամուսնուն:

Այն արարքը, որի կատարման համար մեղադրվում է Ռուբին Մանուկյանը, կարող էր անհաշտություն գցել նրա ընտանիքում, սակայն արտաքուստ գոնե այդպես չէ, ու ի դեմս մայրանալու պատրաստ կնոջ՝ Ռուբինը յուրաքանչյուր դատական նիստին իր կողքին զգում է ընտանիքի աջակցությունը:

Ռուբին Մանուկյանը ծանոթացել է երևանյան մարմնավաճառուհիներ Լիանայի, Էմմայի, Գայանեի, Գեղեցիկի և այլոց հետ, կազմակերպել նրանց ու սիրիացի իր ծանոթների հանդիպումները՝ այդպիսով նպաստելով պոռնկությամբ զբաղվողների «աշխատանքին»:

«Կազմակերպչի» գործը նա անվճար չի կատարել: Յուրաքանչյուր հաճախորդի համար յուրաքանչյուր մարմնավաճառուհուց վերցրել է 10-15 հազար դրամ:

Սիրիահայ հաճախորդները երևանյան մարմնավաճառուհիներին վատ չեն վճարել, այնպես որ հնագույն արհեստի տեր երիտասարդ կանայք պատրաստակամորեն են «համագործակցել» Ռուբինի հետ՝ առանց տրտնջալու ամեն անգամ վճարելով նրա միջնորդավճարը:

Ռուբինն այս գործունեությունը ծավալել է մոտ մեկ-մեկուկես տարի: Նրա հանցավոր արարքը բացահայտել ու նրան բերման են ենթարկել 2013 թվականի մարտի 14-ին: Բռնվելուց մոտ մեկ ժամ առաջ Ռուբինը հանդիպել էր մարմնավաճառուհի Գայանեին ու վերցրել նախորդ օրվա հանդիպման համար հասանելիք իր միջնորդավճարը՝ 10 հազար դրամը:

Մարմնավաճառուհիները համերաշխ աջակցել են գործի բացահայտմանը՝ ներկայացնելով Ռուբինի հետ իրենց «համագործակցության» մանրամասները: Նման դեպքերում մարմնավաճառուհիները «կորցնելու» բան չեն ունենում, քանի որ օրենքով քրեական հետապնդման է ենթակա միայն պոռնկությանը նպաստողը, ոչ թե անձամբ պոռնկությամբ զբաղվողը:

Ռուբինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, և որի սանկցիայով նախատեսված է 3-6 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանում կիրթ ու պատրաստակամ պահվածքով ամբաստանյալը իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել: Նա միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:

Անցնելով վկաների՝ տվյալ դեպքում մարմնավաճառուհիների հարցաքննությանը, դատարանը հայտնվել է խրթին իրավիճակում: Դատական նիստերը մեկը մյուսի հետևից հետաձգվում էին վկաների չներկայանալու պատճառով: Անգամ դատարանի կայացրած բերման որոշումները չէին նպաստում, որ մարմնավաճառուհիները հայտնվեին դատարանում, քանի որ նրանք փոխում էին բնակության վայրը, ու ոստիկանությունը, նշված հասցեում նրանց չգտնելով, տեղեկանք էր ուղարկում դատարան, թե տվյալ վկաները տվյալ հասցեում չեն բնակվում:

Նախորդ դատական նիստին մեծ դժվարությամբ ապահովվել էր վկա Լիանայի ներկայությունը, սակայն վկան անընդհատ նյարդայնանում էր, հետո էլ հայտարարեց, թե հայերեն լեզվով չի կարող ցուցմունք տալ, կարիք ունի թարգմանչի մասնակցության: Դատարանը նորից հետաձգեց նիստը՝ թարգմանիչ հրավիրելու համար:

Այսօրվա նիստին թարգմանիչը ներկայացել էր, սակայն Լիանան դատարանի աշխատակազմի բազմաթիվ զանգահարումներին գրավոր դիմումով պատասխանել էր, թե հրաժարվում է դատարան ներկայանալուց ու ցուցմունք տալուց:

Այնպես որ, այսօրվա դատական նիստը ևս սկսվեց վկաների բացակայությունն արձանագրելով:

Զայրացած մեղադրողը՝ Մանուչար Մարտիրոսյանը, միջնորդեց ևս մեկ անգամ վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել, իսկ պաշտպան Վարդուհի Էլբակյանն առարկեց՝ նշելով, թե արդեն բազմաթիվ անարդյունք որոշումներ են կայացվել, ու կարող է խախտվել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը:

Դատարանը որոշեց մերժել մեղադրողի միջնորդությունը՝ վկաների ներկայության ապահովումը արդեն իսկ համարելով անհնար:

Միաժամանակ, նախագահողը նշեց, թե վկա Լիանայի գրավոր ու բանավոր հրաժարումը դատարանում ցուցմունք տալուց քրեորեն հետապնդելի արարք է, հանցագործություն, և դատավարության կողմերը կարող են դիմել իրավասու մարմնին՝ ցուցմունք տալուց հրաժարվելու համար վկային քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատարանը որոշեց հրապարակել վկաների նախաքննական ցուցմունքները:

Վկա Լիանան հայտնել էր, թե 4 տարի առաջ առանձնացել է իր ընտանիքից, բնակարան է վարձակալել ու ապրում է ինքնուրույն: Ճիշտ այդքան տարի էլ զբաղվում է մարմնավաճառությամբ, որպեսզի կարողանա գումարներ վաստակել:

Նա այն մարմնավաճառուհիներից չէ, որ փողոցներում կանգնում ու հաճախորդ են «որսում»:

Լիանան և այս գործով անցնող մարմնավաճառուհիները հիմնականում հաճախորդների հետ կապ են պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով:

Լիանայի ցուցմունքով՝ ինքը Ռուբինի հետ ծանոթացել է մոտ մեկուկես տարի առաջ: Ռուբինն ասել է, թե հարուստ սիրիահայերի մեծ շրջապատ ունի, ծանոթ է մի խումբ մարմնավաճառուհիների, ում զանգում ու հրավիրում է սիրիացի հաճախորդների հետ հանդիպման: Քանի որ հաճախորդները ունևոր, լուրջ մարդիկ են, նրանցից կարելի է ակնկալել բարձր վարձատրություն՝ յուրաքանչյուր հանդիպման համար՝40-60 հազար դրամից մինչև 200 դոլար, բացի այդ, կիրթ հաճախորդները ոչ մի խնդիր չեն առաջացնում, կանանց վերաբերվում են բարյացակամորեն ու բարեկամաբար:

Ռուբինի առաջարկը Լիանան ընդունել է: Ռուբինը նրան հաճախ է զանգահարել ու հրավիրել հաճախորդի հետ հանդիպման: Նա մարմնավաճառուհուն հանդիպման է տարել իր մեքենայով կամ դիմավորել է հյուրանոցի բակում: Հյուրանոցը միշտ ընտրել է Ռուբինը: Հենց նա էլ նախապես գնի վերաբերյալ պայմանավորվել է հաճախորդի հետ:

Մինչ մարմնավաճառուհին ու հաճախորդը ննջասենյակում մարմնական վայելքներով են զբաղվել, Ռուբինը քաղաքավարի սպասել է հյուրասենյակում:

Երբ «հանդիպումն» ավարտվել է, մարմնավաճառուհին հաճախորդից վերցրել է գումարը: Ռուբինն ուղեկցել է նրան՝ դեպի սպասող տաքսին: Միջնորդավճարը մարմնավաճառը Ռուբինին է տվել հաճախորդի աչքից հեռու, աննկատ:

Լիանան աշխատել է 50 հազար դրամից մինչև 200 դոլար գումարով: Առաջինի դեպքում միջնորդավճարը 10 հազար դրամ է եղել, իսկ երկրորդի դեպքում՝ 15 հազար դրամ: Ռուբինը կարող էր շաբաթվա մեջ Լիանային կանչել 3-5 անգամ, պատահել են շաբաթներ, երբ հաճախորդ ընդհանրապես չի եղել:

Ըստ Լիանայի՝ բոլոր հանդիպումներն անցել են վերը ներկայացված մեխանիզմով ու պարտադիր՝ Ռուբինի ներկայությամբ: Բայց ճարպիկ մարմնավաճառուհին կարողացել է որոշ հաճախորդների թաքուն փոխանցել իր հեռախոսահամարը և հաճախորդի հետ վերստին հանդիպել առանց Ռուբինի գիտության ու նրան տրվելիք միջնորդավճարի:

Լիանայի վկայությամբ՝ հաճախորդ սիրիահայերի մեծ մասը հայերեն վատ էին խոսում: Չգիտես թե ինչու՝ նրանց մեծ մասը ներկայացել է «Անտոն» անունով. այդ անունով հաճախորդի մասին հիշատակել են բոլոր վկա-մարմնավաճառուհիները:

Լիանայի և մյուսների ցուցմունքով՝ հանդիպումները մեծ մասամբ անցել են «Ռից», «Ծղոտներ», «Նաբերեժնի», «Բելաջիո», «Աստորիա», «Սոչի պլազա» հյուրանոցներում: Մարմնավաճառուհիները չեն զգացել, որ Ռուբինը հատուկ կապեր ունի այդ հյուրանոցների աշխատողների շրջանում: Նրա հետ հյուրանոցներում խոսել են՝ ինչպես մնացած հաճախորդների հետ:

Լիանան Ռուբինի «խմբի» մարմնավաճառուհիներին չի ճանաչել, նրանց հանդիպել է Ռուբինի կազմակերպած հավաքույթների ժամանակ, որին մասնակցել են նաև հաճախորդները:

Լիանան ու մյուսները հայտնել են, թե Ռուբինն իրենց չի ստիպել, չի հարկադրել մարմնավաճառությամբ զբաղվել կամ հանդիպել հաճախորդների հետ: Դա իրենք արել են իրենց հոժար կամքով: Ռուբինը երբևէ բռնություն չի գործադրել, հաճախորդներն էլ եղել են բարեհամբույր:

Լիանային «աշխատանքի բերումով» կոչել են Նիկա: Այս անունը, ըստ երևույթին, բարձր վարկանիշ ունի մարմնավաճառների շրջանում:

Մարմնավաճառուհի Գեղեցիկին ասել են Նանո, Էմմային՝ Էլեն, Գայանեին՝ Անի և այլն:

Մյուս մարմնավաճառուհիները ևս համանման պայմաններով են «համագործակցել» Ռուբինի հետ: Մեծ մասամբ նշել են, թե Ռուբինի հետ, որպես հաճախորդի, չեն հանդիպել: Նրա կազմակերպած հանդիպումներից ու ներկայացրած հաճախորդներից էլ դժգոհ չեն մնացել:

Մարմնավաճառուհիները հիմնականում երևանցի չեն, մայրաքաղաքում բնակվում են վարձակալությամբ, այնպես որ, հարկ եղած դեպքում, հեշտորեն էլ փոխում են հասցեն ու բնակության վայրը:

Դատարանը հետազոտեց նաև մեղադրանքի հիմքը կազմող ապացույցները, հրապարակվեցին գործում առկա փաստաթղթերը:

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 24-ին, դատարանը կանցնի դատական վիճաբանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում