Աֆղանստանի հյուսիսում ավելի քան 500 գրոհայիններ հավատարմության երդում են տվել «Թալիբան» շարժման նոր առաջնորդ Հայբատուլլա Ախունզադեին՝ փոխանցում է Interfax-ը։
Գործակալության տվյալներով՝ ծայրահեղականները հավաքվել էին Բագլան նահանգի Դանդ Գուրի շրջանում՝ հավատարմության երդում տալու շարժման ղեկավարությանը։ Ախունզադեն կազմակերպությունը գլխավորել է այն բանից հետո, երբ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նախկին առաջնորդ մոլլա Ախտար Մանսուրը։
Նահանգային խորհրդի անդամները մտահոգվել են կենտրոնական և տեղի իշխանությունների անգործությունից՝ հայտարարելով, որ Դանդի Գուրի շրջանը վերածվել է ահաբեկիչների ապաստանի։










































