Լոնդոնից ոչ հեռու գտնվող Ռեյնհամ պատմական կալվածքում հայտնվել է միջատների համար հյուրանոց, հայտնում է realty.vesti.ru-ն: Այդ ձևով վայրի բնության փորձագետ Ջեսի Լոքը որոշել է պահպանել այգու կենսաբանական բազմազանությունը, որտեղ ապրում է միջատների ավելի քան 2 հազար տեսակ:
Շինությունը իրենից ներկայացնում է հողից և փտած սաղարթից ոչ մեծ խորանարդ: «Մարդիկ սիրում են, երբ այգում կարգուկանոն է, իսկ միջատներ չկան: Այդ կառույցը օգնում է այգին կոկիկ պահել և երջանկացնել բզեզներին»,- պարզաբանել է գիտնականը:










































