Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

ԸՕ-ի վերաբերյալ «Ժառանգության» հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ բոլոր բացասական զարգացումները կապված են եղել ընտրությունների կեղծման և ոչ լեգիտիմ իշխանությունների ձևավորման հետ: Համակարգային կոռուպցիա, տնտեսական փակ դաշտ, արդարադատության համակարգի բացակայություն, մարդու իրավունքների ամենօրյա խախտումներ՝ այս ամենը ընդամենը հետևանք են իշխանությունների կողմից անհավասար ընտրական պայքարի, կեղծարարությունների և բացառապես ապօրինի, ուժային կառույցների օգտագործմամբ իշխանության վերարտադրության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ընտրություն առ ընտրություն տեսնելով կեղծարարության աճի ահագնացումը, խորն անվստահությամբ են համակվել ընտրությունների` որպես իշխանության ձևավորման ժողովրդավարական եղանակի, նկատմամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը` ունենալով ընտրակեղծիքների դեմ պայքարի երկարատև փորձ, տարիներ շարունակ ջանացել է Ընտրական օրենսգրքում ներառել այնպիսի դրույթներ, որոնք առավել մեծ հնարավորություններ կընձեռեն ապահովելու ընտրական գործընթացի ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը: Չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, մենք միացանք նաև ընդդիմադիր և հասարակական դաշտերի համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված հինգ նախաձեռնություններին, որոնց անփոփոխ կատարման դեպքում միայն կարելի կլիներ խոսել ժողովրդի կողմից վստահելի ընտրության մասին:

Ունենալով նախորդ ձախողված փորձերը, մենք իշխանությունների հետ քննարկման չէիք գնում, քանի որ առկա էին մեր դիրքորոշումն արտահայտող հստակ առաջարկները, և դրանց շուրջ բանակցելու ոչ մի իմաստ չկար: Իշխանությունները պետք է կամ ընդունեին այդ առաջարկները` ընտրությունները հնարավորինս բերելով օրինականության դաշտ, կամ մերժելով դրանք` շարունակեին իրենց արատավոր և հանցավոր գործելակերպը:

Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը: Ընդհակառակն` ներմուծելով 13 ընտրատարածքների մեխանիզմը, մեծացրել են մեծամասնական համակարգի ծավալը և այն կապել համամասնականի հետ:

Հաշվի առնելով տեղի ունեցած անընդունելի գործընթացը, «Ժառանգությունը» հայտարարում է.

1. Ընդունված օրենսգիքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլև հակառակը` ավելի է նվազեցրել այն:
2. Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության և հասարակական դաշտի հետ համախոհության:
3. Ընդունված Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության և ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար:
4. Նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության է և նրան աջակցողների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում