Առաջատար համաշխարհային տերություններն ուշացել են Սիրիան փրկելու հարցում, և այդ երկրում հակամարտությունն այլևս հնարավոր չէ հաղթել՝ գրում է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը The Daily Telegraph-ի սյունակում: Քաղաքական գործչի կարծիքով՝ ապստամբներին զինելը խելագարություն կլինի, քանի որ սիրիական հակամարտությունը վերածվել է կատաղի կրոնական պատերազմի: «Եկել է կրակի լիովին դադարեցման, այդ խելահեղությանը վերջ դնելու ժամանակը»,- կարծում է Ջոնսոնը:
Լոնդոնի քաղաքապետը վստահ է, որ Սիրիան որպես դաշտ օգտագործելը աշխարհաքաղաքական ակնոցներ ձեռք բերելու կամ ուժ ցուցադրելու համար անթույլատրելի է: «Մենք չենք հասնի կրակի դադարեցման՝ մոլագարների ձեռքը զենք տալով»,- եզրափակում է Ջոնսոնը:
Իր հերթին The Guardian-ը գրում է, որ G8-ի գագաթնաժողովին սիրիական հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական բեկումը քիչ հավանական է: Պարբերականը նման եզրակացության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո: Պուտինը հայտարարել է, որ սիրիացի ապստամբները մարդկային օրգաններ են ուտում:
The Times-ը հավելում է, որ Լոնդոնում Պուտինի և Քեմերոնի հանդիպումից հետո ելույթները վկայել են Սիրիայի հարցով առանցքային բանակցությունների նախաշեմին Ռուսաստանն ու Արևմուտքը բաժանող «վիհի» մասին: Ուշադրություն է դարձվում այն բանին, որ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանությունների փոխանակումը տեղի է ունեցել «սառը տոնով»:







































