Սաուդյան Արաբիան պաշտոնապես դիմել է աշխարհի մուսուլմաններին՝ խնդրելով հետաձգել Սուրբ հող կատարվող ուխտագնացությունները: Դա բացատրվում է նրանով, որ ներկայում շարունակվում են Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի և այլ սրբավայրերի ընդարձակման աշխատանքները: Այս մասին հայտնում է սաուդական պաշտոնական al-Kquran al-Kareem արբանյակային ալիքը, որը շուրջօրյա հեռարձակում է իրականացնում Մեքքայից:
Սաուդյան Արաբիայի մեծ մուֆթի, շեյխ Աբդել Ազիզ Ալ-Շեյխի խոսքով՝ թագավորությունը հարկադրված է ուխտավորների թիվը 2-3 տարվա ընթացքում կրճատելու որոշում կայացնել:
Մուֆթին հավելել է, որ տարեցտարի ուխտավորների թիվը մեծանում է, իսկ նախագծերը մի քանի տարի անց ցույց կտան իրենց արդյունավետությունը:
Հաղորդվում է, որ թագավորությունը ծրագրում է արտերկրից ուխտավորների թիվը կրճատել 20, իսկ երկրի ներսում՝ 50 տոկոսով:









































