Եգիպտոսի ընդդիմությունը հունիսի 30-ին՝ իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի պաշտոնավարման առաջին տարելիցին ծրագրել է ակցիա իրականացնել: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Եգիպտոսի պաշտոնական մամուլը:
«Զինված ուժերի անվտանգության ստորաբաժանումները և ռազմական ոստիկանությունը բոլոր հիմնական ճանապարհներին կապահովեն բնակիչների և կենսական կարևորություն ունեցող օբյեկտների անվտանգությունը»,- հայտնում է ռազմական աղբյուրը:
Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում, քանի որ Մուրսին և «Մուսուլման եղբայրները» չեն արդարացրել իրենց:
Մուրսիի իսլամիստական կողմնակիցներն էլ, իրենց հերթին, հունիսի 28-ին հանրահավաք կիրականացնեն՝ հաջակցություն նախագահի և ընդդեմ ընդդիմության կողմից գործադրվող բռնության:
Փորձագետները կարծում են, որ կայանալիք ակցիաները խաղաղ ավարտ չեն ունենա:









































