Նավթի համաշխարհային գներն այսօր շարունակում են ակտիվորեն աճել։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը 2015 թվականի նոյեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ հասել է 49 դոլարի նշագծին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 2.55 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.5 դոլարի։ WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 2.49 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.34 դոլարի։