Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գեզի այգու պայքարին միացել են 200 հայ (տեսանյութ)

Թուրքիայում երկու շաբաթ է՝ շարունակվում են ցույցերը՝ ի պաշտպանություն Գեզի այգու, որտեղ ցանկանում են ծառահատումներ իրականացնել և կառուցել առևտրի կենտրոն:

«Առաջին լրատվական»-ի թղթակիցը հայտնեց, որ ի պաշտպանություն այգու՝ 200 հայ է միացել: «Նոր զարթոնք» նախաձեռնության անդամներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած ոստիկանության բռնություններին, իրենք մասնակցում են ակցիաներին:

«Այստեղ հայ, քուրդ կամ թուրք լինելը կապ չունի, Գեզի այգին պաշտպանելը կապ ունի ստամբուլցի լինելու հետ, մեր իրավունքների պաշտպանության հետ»,- ասաց «Նոր զարթոնք» նախաձեռնության անդամներից մեկը՝ նշելով, որ այսօր պուրակի համար պայքարում են հանուն իրենց իրավունքների: Նա ասաց, որ Սուրբ Հակոբ գերեզմանատան համար հուշարձան են բացել, որով շատերն են հետաքրքրվել:

Նրա խոսքով՝ այստեղ են հավաքվել հայեր, թուրքեր, քրդեր, աջեր, ձախեր, համասեռամոլներ. «Շատ մեծ խառնուրդ ենք այստեղ, 14 -րդ օրն է՝ այստեղ ենք, Մուսա լեռան վրա 40 օր տևեց պայքարը, Գեզի այգու համար 14 օր է՝ պայքարում ենք»:

Նա նշեց, որ, դժբախտաբար, Թուրքիայի մեդիան խայտառակ եղավ այս շրջանում. մինչ Ստամբուլում վայրագություններ էին, մարդիկ էին մահանում, հեռուստատեսությամբ այլ բան էին հաղորդում: Մարդիկ սոցցանցերի, հատկապես «Ֆեյսբուքի» և «Թվիթերի» միջոցով էին տեղեկանում, թե իրականում ինչ է կատարվում: Նա նշեց, որ վարչապետ Էրդողանը դեռ շարունակում է կոպիտ «լեզվով» խոսել:

«Այս այգում մենք այլընտրանքային կյանք կառուցեցինք՝ հավասարության պայքարի մի փոքր աշխարհ: Բոլոր քաղաքներին, երկրներին էլ մաղթում ենք նույնը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում