Ֆիլիպինյան արշիպելագի կենտրոնական հատվածի Բուրիաս կղզու ափերի մոտ այսօր լաստանավ է խորտակվել: Լաստանավում եղել է 57 ուղևոր, որից 37-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է առափնյա ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Առափնյա ծառայության տվյալներով՝ 20 ուղևորների հաջողվել է փրկել: «Դեռ կա հույս՝ ողջ գտնելու անհետ կորածներին: Մենք դեռևս չենք ստացել հաշվետվություն դեպքի վայրում աշխատող բոլոր փրկարարական ջոկատներից»,- ասել է հերթապահ սպան:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:










































