Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Վաղը կմեկնարկի դեղագործական մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողով, որը տեղի կունենա 2013 թ. հունիսի 14-ին՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ միջոցառման կազմակերպիչներն են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Զարգացման հայկական գործակալությունը։

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումներին, դեղագործական շուկայի զարգացման հնարավորություններին, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված նոր ծրագրերին և բարեփոխումներին, հավանական գործընկերների հետ քննարկել համագործակցության և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Համաժողովի ընթացքում տեղական և օտարերկրյա կազմակերպություններին կներկայացվեն նաև միջազգային դեղագործության վերջին ձեռքբերումները, զարգացումները և նորարարական մոտեցումները։

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։

Համաժողովը բաղկացած է երկու նիստերից։ Առաջին մասը, որը կոչվում է «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում», նպատակ ունի ներկայացնել Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։

Նիստի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները, դեղագործության ոլորտում նորարարական մոտեցումները և այլն։

Համաժողովի երկրորդ օրը հյուրերը հնարավորություն կունենան այցելել հայկական դեղագործական ընկերություններ, լաբորատորիաներ և դեղագործական պահեստներ՝ ծանոթանալու հայ գործընկերների կարողություններին և տրամադրելու գործնական խորհուրդներ։ Այցելությունների ընթացքում տեղական և օտարերկրյա ընկերությունների, պետական մարմինների ներկայացուցիչների ու մասնագետների և միջազգային փորձագետների միջև կկազմակերպվեն նաև «կլոր սեղան» և ֆոկուս խմբային քննարկումներ։

Համաժողովին զուգահեռ կանցկացվի նաև դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում