Երեք հազար թայլանդցի ուսանող պետք է նորից հանձնի քննությունները երկրի խոշորագույն բժշկական բուհերից մեկում` Ռանսիտ համալսարանում, քանի որ հաստատության ղեկավարությունը հայտնաբերել է արտագրելու նոր մեթոդը, հայտնում է BBC-ն:
Երեք ուսանողներ «խելացի» ակնոցների տեսախցիկներով լուսանկարել են թեստերը և դրանք ուղարկել մասնագետների, որոնք ընտրել են ճիշտ պատասխանները և ուղարկել «խելացի» ժամացույցներին:
Համալսարանի ղեկավարության տվյալներով` նմանատիպ օգնության համար խարդախներից յուրաքանչյուրը վճարել է 23 հազար դոլար:










































