Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է ամբողջովին կատարել ԵՄ-ի բոլոր 72 պահանջները, որպեսզի հասնի ընկերակցության երկրների հետ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման:
.
«Քանի դեռ Թուրքիան չի կատարել բոլոր պահանջները, դա (վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը) չի կարող տեղի ունենալ: Գոյություն ունի 72 պարտադիր չափանիշ: Դրանցից շատերը դեռ մնում են չկատարված:
Դա մասնավորապես վերաբերում է իրավական պետության սկզբունքին, որը Թուրքիան պարտավոր է պահպանել: Եվրոպայի համար Թուրքիան շարունակում է մնալ որպես բարդ զրուցակից: Մենք սպասում ենք բարձրացրած հարցերի պատասխանին»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:










































