Հայտնի դերասան Թոմ Հենքսը Desert Island Discs ռադիոշոուի ժամանակ պատմել է իր միայնակ մանկության ժամանակների և քոչվորական կյանքի մասին, հայտնում է The Guardian-ը:
Հաղորդավարի հետ քննարկելով Ռիխարդ Շտրաուսի «Այսպես խոսեց Զարատուստրան» երաժշտական պոեմը, որը դեռահաս տարիքում Հենքսի վրա ազդեցություն է գործել, նա կիսվել է սեփական մանկության մանրամասներով` երբ խոհարար հոր հետ ստիպված է եղել մշտապես տեղափոխվել և 5 տարում փոխել է 10 բնակարան:
Դերասանը խոստովանել է, որ իր առաջին ամուսնությունը 21 տարեկանում եղել է միայնությունից խուսափելու քայլ: 1988 թվականին Թոմ Հենքսը ամուսնացել է երկրորդ անգամ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ: Դերասանն ասել է, որ «ինքը երբեք միայնակ չի լինի, քանի որ հանդիպել է իր կնոջը»:









































