Մինչ Քիմ Քարդաշյանը սպասում է երեխայի ծնվելուն և հարսանիքը ծրագրում, Քանյեն որոշել է մի փոքր լիցքաթափվել: Երգչի ընտրությունը կանգ է առել կանադացի 24-ամյա մոդել Լեյլա Գոբադիի վրա: Աղջկա խոսքերով՝ ինքը և երգիչը ծանոթացել են Քանյեի համերգներից մեկից հետո, և իրենց մեջ կիրք է արթնացել:
Եթե հավատանք Լեյլային, ապա նրա և Քանյեի սիրավեպը սկսվել է 2012 թ. հուլիսին: Ռեփերը նրան վստահեցրել է, որ Քարդաշյանի հետ հարաբերություններն ընդամենը PR ակցիա են: Սակայն Լեյլան հասկացել է, որ Քիմի հղիությունն ամենևին էլ կատակ չէ:
Իր և ռեփերի հարաբերությունների մասին հայտնելու որոշումը Լեյլան հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ես հասկանում եմ, որ իմ հայտարարությունը կխարխլի Քարդաշյան ընտանիքի փառքը, սակայն եթե ես լինեի Քիմի փոխարեն, կնախընտրեի ճիշտն իմանալ»:









































