Գերմանիայի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած Երկիր մոլորակում խաղաղության և փոխըմբռնման հասնելու համար: Այդ մասին ասված է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ, հայտնում է TASS-ը:
«Մեր երկիրը, որը 20-րդ դարին բերել է այդքան շատ պատերազմներ և տառապանքներ, կրկին կարողացել է վերադառնալ միջազգային հանրության սիրտ»,- նշել է նախարարը:
«Մենք` գերմանացիներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում խաղաղության հաստատման և փոխըմբռնման հասնելու համար, հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին հիմա է»,- նշել է Շտայնմայերը:










































