Իրանի ռազմածովայի ուժերի հրամանատար, ծովակալ Գոլան Ռեզա Բաքիմը հայտարարել է, որ նավատորմը կունենա Phalanx հակահրթիռայի համակարգի իրանական տարբերակը, ինչպիսին օգտագործվում է ԱՄՆ-ի և այլ երկրների նավատորմերում, հայտնում է RIA Novosti-ն:
Phalanx պաշտպանական համակարգերը իրենցից ներկայացնում են համակարգչով ղեկավարվող ռադարներ և 20 միլիմետրանոց գնդացրային համակարգ, որն ավտոմատ հայտնաբերում, հետապնդում և վերացնում է նպատակակետը:
«Ռազմածովային ուժերն այդ համակարգը կստանան այն բանից հետո, երբ կանցկացվեն եզրափակիչ փորձարկումներ»,- ասել է Բաքիմը:










































