ԱՄՆ-ում հետաձգվել է չվերթը այն բանից հետո, երբ Ֆիլադելֆիայից Սիրակուզա թռչող ինքնաթիռում տնտեսագիտության պրոֆեսորի կողքին նստած ուղևորուհուն տարօրինակ են թվացել հարևանի գործողությունները, որն այդ պահին դիֆերենցիալ հավասարում էր լուծում, գրում է bbc․com-ը:
Փենսիլվանիայի պրոֆեսոր Գվիդո Մենցիոյի խոսքերով՝ ինքը հավասարում էր լուծում, երբ նկատեց, որ կողքին նստած կինը երկտող է փոխանցում անձնակազմի անդամներին: Սկզբում նա ասել է, որ իրեն վատ է զգում, այնուհետև խոստովանել է, որ վտանգ է զգում այն բանից, որ իր հարևանը կենտրոնացած ինչ-որ բան է գրում թղթի վրա:
Ավելի ուշ պրոֆեսորին են մոտեցել անծանոթ մարդիկ և սկսել են հարցաքննել, թե ինչով է նա զբաղված այս պահին: Այն բանից հետո, երբ պրոֆեսորը ցույց է տվել նրանց իր գրառումները, ինքնաթիռը թռել է, սակայն պարզաբանման գործընթացը տևել է մոտ երկու ժամ:
Մենցիոն ասել է, որ օդաչուն շատ բարկացած էր իրավիճակի պատճառով: Տեղեկացվում է նաև, որ կինը մեկնել է այլ չվերթով:









































