Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Emerging Europe» հեղինակավոր պարբերականը հրապարակել է լայնածավալ հարցազրույց Տարոն Մարգարյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է բիզնես համագործակցության ոլորտում մասնագիտացած միջազգային հայտնի պարբերականներից մեկի՝ «Emerging Europe»-ի հարցերին՝ կապված Երևան քաղաքում միջազգային ներդրումների հնարավորությունների, զարգացման հեռանկարների, քաղաքի հիմնական առավելությունների և զբոսաշրջային գրավչության մասին:

Պարբերականի լրագրողի կողմից ներկայացված հարցերի շրջանակը բավականին լայն է եղել՝ սկսած քաղաքի ենթակառուցվածքներից, կրթական համակարգի առանձնահատկություններից և զբոսաշրջությունիցմինչևտնտեսության հիմնական ճյուղեր, ներդրումային հնարավորություններ, միջազգային համագործակցություն և զարգացման հեռանկարներ:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի կողմից անցկացվող «Doing business» հետազոտության, բիզնես գրավչության տեսանկյունից 35-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջ ընկնելով այնպիսի եվրոպական պետություններից, ինչպիսիք են Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Խորվաթիան, Չեխիան:

«Կարծում եմ, զարմանալի չէ, որ Հայաստանը՝ մասնավորապես Երևանը՝ որպես զարգացող քաղաք, ներդրումային տեսանկյունից ավելի հեռանկարային և հետաքրքիր է, քան Ձեր կողմից նշված արդեն իսկ զարգացման բավականին լուրջ աստիճանի հասած եվրոպական պետությունների քաղաքները: Պատմական, մշակութային, տնտեսական ու աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ իրենց ազդեցությունն են թողնում նաև տվյալ քաղաքի զարգացման տեմպի վրա: Մեզ մոտ այս առումով հնարավորությունները և ներդրումային դաշտը շատ լայն է, իսկ քաղաքային իշխանությունն էլ իր հերթին փորձում է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների ավելացման համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պատասխանելով քաղաքային տնտեսության հիմնական ճյուղերին մասին հարցին՝ քաղաքապետը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել. «Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է` գյուղմթերքի վերամշակումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ. Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը, շինարարության՝ 53.9%-ը, մանրածախ առևտրի՝ 82.6%-ը, ծառայությունների՝ 85.5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2%-ը»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողին վստահեցրել է նաև, որ այսօրվա Երևանն առաջարկում է մաքուր ու անվտանգ քաղաքային միջավայր, հարուստ պատմամշակութային և գիտական ժառանգություն, ջերմ հյուրընկալություն, բարենպաստ կլիմայական պայմաններ՝ ընդգծելով, որ Երևանն ունի բոլոր պայմանները ապրելու, ստեղծագործելու և գործարարությամբ զբաղվելու համար, ինչի մասին փաստում են բոլոր այն ներդրողները, ովքեր արդեն երկար տարիներ ապրում և աշխատում են Երևանում:

Հարցազրույցը ամբողջությամբ հասանելի է «Emerging Europe» պարբերականի պաշտոնական էջում:

13147879_1027352394005898_1090841746_o

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում