Բրազիլիայում ստեղծել են բաժակ, որը չի կարող կանգնել, եթե դրա տակ չդրվի բջջային հեռախոս՝ գրում է The Daily Telegraph-ը:
Բաժակի հատակն անհավասար է, և բաժակը չի կարող «ինքնուրույն» կանգնել:
Նպատակն այն է, որ բարերում ու սրճարաններում մարդիկ ավելի շատ ժամանակ հատկացնեն միմյանց հետ շփվելու, քան նոր հաղորդագրությունների ստուգման կամ սմարթֆոնների օգնությամբ ընկերների հետ շփվելու վրա:
«Օֆլայն-բաժակը» հորինել են տեղի գովազդային գործակալության աշխատակիցները: Այն վերջերս է ներկայացվել Սան Պաուլուի բարերից մեկում: Հեղինակները հույս են հայտնել, որ բաժակը դուր կգա մարդկանց:







































